C# ծրագրավորման թիմի ղեկավար

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 30.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Evoca HUB

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն  փնտրում է փորձառու C# Ծրագրավորման թիմի ղեկավարի, ով պատասխանատու կլինի ծրագրային չափորոշիչների պահպանման, բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության և առաջացած ծրագրային խնդիրների լուծման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝ 

  • բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
  • առնվազն յոթ տարվա աշխատանքային փորձ C# ծրագրավորման լեզվով,
  • ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ADO.NET, LINQ և Entity Framework տեխնոլոգիաների հետ աշխատանքային փորձ,
  • WCF և REST տեխնոլոգիաների գերազանց իմացություն,
  • տվյալների բազաների ծրագրավորման, MS SQL գերազանց իմացություն,
  • գործնական ճկուն մտածելակերպ,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ,
  • ադապտիվ առաջնորդություն,
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • տեխնիկական անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ՝

  • թիմի կողմից մաքուր կոդի ստեղծման և կոդի վերանայման ուղեցույցների պահպանման ապահովում,
  • օգտատիրոջ պահանջների հավաքագրման, user story-ների մշակման և գնահատման գործընթացների կառավարում,
  • ծրագրային չափորոշիչների պահպանում,
  • բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցություն, առաջացած ծրագրային խնդիրների լուծում,
  • թիմակիցների շարունակական աճի խրախուսում և ապահովում,
  • թիմի առաջնորդում և մենթորություն,
  • հաշվետվությունների պատրաստում` ծրագրերի կարգավիճակի և ընթացիկ փոփոխությունների մասով:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «C# ծրագրավորման թիմի ղեկավար»: