C# ծրագրավորող
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Evoca HUB |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է C# ծրագրավորողի, ով պատասխանատու է լինելու Բանկին անհրաժեշտ լոկալ ծրագրերի մշակում և ներդնման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
- առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ C# (.NET) ծրագրավորման բնագավառում,
- ADO.NET, LINQ և Entity Framework տեխնոլոգիաների հետ աշխատանքային փորձ,
- վեբ սերվիս տեխնոլոգիաների' WCF և REST իմացություն,
- տվյալների բազաների ծրագրավորման իմացություն, MS SQL աշխատելու հմտություններ,
- թիմում աշխատելու և առաջադրանքները համաձայնեցված ժամկետներում կատարելու ունակություններ,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- ռուսերեն ազատ տիրապետում, տեխնիկական անգլերենի իմացություն:
Պարտականություններ՝
- Բանկի համար Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի համար վեբ սերվիսների ծրագրավորում,
- Բանկին անհրաժեշտ լոկալ ծրագրերի մշակում և ներդնում, անհրաժեշտության դեպքում ինտեգրում ՀԾ Բանկ համակարգին,
- Ծրագրային ապահովման հետ կապված թեստավորման աշխատանքների կատարում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «C# ծրագրավորող»: