Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 19.04.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք փորձառու Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջերի, ով կմիանա մեր դինամիկ թիմին՝ ապահովելով կայուն գործընկերություն և հաճախորդների սպասարկման ամենաբարձր մակարդակը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում` մասնավորապես վաճառքի կամ հաճախորդների սպասարկման բաժիններում,
- ՀՀ բանկային օրենսդրության, Բանկային ծառայությունների իմացություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- վաճառքների, բանակցությունների վարման և հաղորդակցման զարգացած հմտություններ,
- անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Պարտականություններ՝
- հաճախորդների կարիքներին համապատասխան պրոդուկտների ներկայացնում,
- նոր հաճախորդների հետ հարաբերությունների հաստատում և զարգացում,
- նոր ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և խաչաձև վաճառք,
- հաճախորդներից ստացվող բողոքների, առաջարկություների, հարցումների վերլուծություն, դրանց բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- հաճախորդների տվյալների բազաների վարման աշխատանքների կոորդինացում,
- անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների իրականացում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր»: