Հաշվապահ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 30.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն  փնտրում է փորձառու Հաշվապահի, ով պատասխանատու կլինի հիմնական միջոցների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ (ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
  • միջազգային որակավորման առկայությունը (ACCA) կդիտվի որպես առավելություն,
  • հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,
  • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,
  • MC office ծրագրերի իմացություն,
  • թիմում աշխատելու հմտություններ,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Պարտականություններ՝

  • ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառում,
  • դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • հիմնական միջոցների հաշվառում կամ աշխատավարձի հաշվառում,
  • լիզինգի հաշվառում,
  • վարչական և գործառնական ծախսերի հաշվառում,
  • ղեկավարի հանձնարարությամբ բաժնի այլ գործառույթների իրականացում:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հաշվապահ»: