Մարքեթինգային նախագծերի կառավարիչ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Evoca HUB |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Մարքեթինգային նախագծերի կառավարչի, ով կվերահսկի մարքեթինգային նախագծերի պլանավորումը, մշակումը և իրականացումը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից այլ ոլորտներում,
- 3-5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգային նախագծերի կառավարման ոլորտում,
- նախագծի տվյալները վերլուծելու, KPI-ներին հետևելու և մարքեթինգային արշավների արդյունավետությունը գնահատելու կարողություն,
- կազմակերպչական և ժամանակի կառավարման զարգացած հմտություններ,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- բազմաֆունկցիոնալ թիմերի հետ աշխատանքային փորձ,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- վերլուծական ճկուն միտք,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Պարտականություններ՝
- մարքեթինգային նախագծերի ղեկավարում և կառավարում՝ ապահովելով համապատասխանությունը ժամանակացույցերին և բյուջեին,
- մարքեթինգային արշավներ իրականացնելու համար համակարգել աշխատանքները ներքին թիմերում, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի հետ,
- ծրագրի առաջընթացի հետևում, կատարողականի ցուցանիշների վերահսկում,
- հետնախգծային վերլուծության իրականացում,
- նախագծի բոլոր շահագրգիռ կողմերին պարբերաբար թարմացումների տրամադրում,
- նոր մարքեթինգային նախագծերի մշակում և իրականացում։
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Մարքեթինգային նախագծերի կառավարիչ»: