Ցանցային ադմինիստրատոր
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում Ցանցային ադմինիստրատորի, ով պատասխանատու կլինի Բանկի համակարգչային ցացկի կառավարման և պատշաճ շահագործման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ՝
- ցանցային համակարգերի, ներառյալ՝ լոկալ (LAN) և գլոբալ (WAN) ցանցերի, ինտրանետի և ինտերնետի միացումների պլանավորում, մշակում և իրագործում,
- տարբեր ցանցային սարքերի, այդ թվում՝ ուղղորդիչների, անջատիչների, միջցանցային պատնեշների և VPN-ների կարգավորումների ապահովում և տեղադրում,
- ցանցի շահագործման և համակարգերի, ներառյալ՝ սպասարկման փաթեթների, patches, hotfixes և անվտանգության կոնֆիգուրացիաների բարելավման ապահովում,
- ցանցային խնդիրների վերացում,
- ցանցային անվտանգության միջոցառումների իրականացում և կառավարում,
- օգտատերերին և ՏՏ աշխատակազմին տեխնիկական օժանդակության տրամադրում և ուղղորդում,
- ցանցային կոնֆիգուրացիաներին, փոփոխություններին առնչվող փաստաթղթերի, ինչպես նաև պատահարների մասին հաշվետվությունների պատշաճ կազմում և պահպանում,
- ցանցի աշխատանքի, անվտանգության հետ կապված պատահարների և համակարգի թարմացումների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում,
- ՏՏ թիմի մյուս անդամների, ղեկավարության և արտաքին մատակարարների հետ սերտ համագործակցում՝ ցանցի աշխատանքը և նախագծերի իրականացումը համակարգելու նպատակով։
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն համակարգչային կամ այլ տեխնիկական ոլորտներում,
- համապատասխան հավաստագրերը (օր.՝ CompTIA Network+, Cisco CCNA, Microsoft MCSA) կդիտվեն են որպես առավելություն,
- առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,
- ցանցային պրոտոկոլների և ծառայությունների (օր.՝ TCP/IP, DNS, DHCP, VPN) գերազանց իմացություն,
- ցանցային սարքավորումների (ուղղորդիչներ, անջատիչներ, պատնեշներ) և ցանցային համակարգերի (CISCO, Palo Alto) հետ աշխատանքի լավ փորձառություն,
- ցանցի մոնիթորինգի և ախտորոշման գործիքների հետ աշխատանքի փորձ,
- հաղորդակցման, վերլուծական և խնդիրների լուծման գերազանց հմտություններ,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ցանցային ադմինիստրատոր»: