Ֆինանսական հաստատությունների հետ հարաբերությունների մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 09.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Ֆինանսական հաստատությունների հետ հարաբերությունների մասնագետը պատասխանատու է լինելու տեղական և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ Բանկի հարաբերությունների կառավարման և ընդլայնման համար, ջանքեր գործադրելով գործընկերությունների ստեղծման, ֆինանսական միջոցների հայթայթման, համագործակցության ամրապնդման, ինչպես նաև Բանկի և արտաքին ֆինանական հաստատությունների միջև հարաբերությունների արդյունավետ համակարգման ուղղությամբ: Նա պետք է սերտորեն համագործակցի շահագրգիռ մասնակիցների, այդ թվում՝ Բանկի ղեկավարների, ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման թիմերի հետ՝ նպաստելու բիզնեսի զարգացմանը և ռազմավարական նպատակների իրագործմանը:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • տեղական և միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ թղթակից բանկերի, բազմակողմ կազմակերպությունների և զարգացման ֆինանսական հաստատությունների, հետ ամուր հարաբերությունների ստեղծում և պահպանում,
  • գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ հաղորդակցման առաջնային օղակի գործառույթների կատարում, լուծելով նրանց կարիքները և ապահովելով սահուն համագործակցություն,
  • ֆինանսական հաստատությունների հետ բանակցում և պայմանագրերի՝ վարկային գծերի, վարկային սինդիկատների և ֆինանսական գործիքների մասին պայմանագրերի կնքում,
  • ֆինանսական հաստատությունների հետ նոր գործընկերությունների հնարավորությունների բացահայտում՝ օժանդակելու համար Բանկի զարգացմանը,
  • ներքին ստորաբաժանումների, այդ թվում՝ գանձապետական, կորպորատիվ բանկինգի, առևտրի ֆինանսավորման և իրավաբանական վարչությունների հետ համագործակցում՝ նպաստելով նախաձեռնությունների արդյունավետ իրագործմանը,
  • ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ զարգացման ֆինանսական հաստատությունների, սոցիալական և բնապահպանական նշանակության նախագծերում ներդրողների և առևտրի ֆինանսավորման կազմակերպությունների, կողմից ֆինանսավորման հնարավորությունների օգտագործում և կառավարում,
  • երկկողմ և բազմակողմ վարկային գծերի կառավարում, օպտիմալ պայմանների և պայմանագրային պարտավորությունների համապատասխանության ապահովմամբ,
  • բոլոր ֆինանսական հաստատությունների հետ իրականացվող գործառնությունների և պայմանագրերի պատշաճ փաստաթղթավորում,
  • ֆինանսական հաստատությունների հետ շարունակական գործարար կապերի վերաբերյալ ճշգրիտ գրանցումների պահպանում՝ ժամանակին այդ մասին հաշվետվություններ ներկայացնելով համապատասխան շահագրգիռ մասնակիցներին,
  • առկա և հնարավոր համագործակցությունների, բանակցությունների և արդյունքների մասին Բանկի ղեկավարությանը հաշվետվությունների ներկայացում,
  • ֆինանսական հատվածում տեղի ունեցող իրադարձություններին, համաժողովներին և ֆորումներին ակտիվ մասնակցություն՝ ֆինանսական հատվածի վերջին միտումների, նորարարությունների և զարգացումների մասին իրազեկ լինելու նպատակով:

Ներկայացվող պահանջներ`

  • բակալավրի աստիճան տնտեսագիտության, սոցիալական գիտությունների, գործարար վարչարարության կամ հարակից այլ ոլորտներում,
  • ներդրումային կազմակերպությունում/հիմնադրամներում/միջազգային դոնոր ֆինանսական կազմակերպություններում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • խնդիրներ լուծելու գերազանց հմտություններ և բարդ օպերատիվ խնդիրներ լուծելու և կառավարելու ունակություն,
  • հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ, ունակ լինելով համագործակցել թիմի անդամների և արտաքին գործընկերների հետ,
  • կարողանալ ուշադրություն դարձնել մանրամասներին կազմակերպչական գերազանց հմտությունների և բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ կառավարելու ունակությամբ,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ֆինանսական հաստատությունների հետ հարաբերությունների մասնագետ»։