Ոսկու գնահատման մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 26.04.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 04.08.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • միջնակարգ մասնագիտական կրթութուն (բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն),
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում,
  • ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական,
  • հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Պարտականություններ․

  • հաճախորդներին ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • գրավադրվող արժեքների ստուգման իրականացում,
  • ընդհանուր/մաքուր կշռի և որակի (հարգի) որոշում,
  • փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների ընդունման-հանձնման ակտի կազմում,
  • թանկարժեք մետաղների շուկայական գնի մասին տեղեկատվության պարբերական ձեռքբերում և առաջարկների ներկայացում ղեկավարությանը:

Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ոսկու գնահատման մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: