Օպերատոր-գանձապահ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է փորձառու և drive-ով օպերատոր-գանձապահի` հաճախորդների կարիքների բացահայտման և սպասարկման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն,
- բանկում` հաճախորդների սպասարկման ոլորտում, առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն,
- ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
- հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
- հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք,
- հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
- արագ սովորելու ցանկություն և ունակություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Պարտականություններ՝
- պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
- հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
- հաճախորդների սպասարկման իրականացում,
- բանկային պրոդուկտների վաճառքների իրականացում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Օպերատոր-գանձապահ»: