Սպասարկման որակի կառավարման մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 11.07.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 04.08.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • հաճախորդների սպասարկման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • որակի հսկողության կամ բողոքների կառավարման մասով առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀԾ Բանկ համակարգի գերազանց իմացություն,
  • խնդիրները բացահայտելու և լուծելու ունակություն,
  • ժամանակի կառավարման հմտություններ,
  • իրավիճակում արագ կողմնորոշվելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ,
  • ներկայացման և լսարանի հետ աշխատելու կարողություն,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

Պարտականություններ․

  • հաճախորդների պաշտոնական և ոչ պաշտոնական բողոքների գրանցում և համապատասխան ընթացքի ապահովում,
  • հաճախորդների կարծիքի ուսումնասիրություն և հետազոտություն, հաճախորդների գոհունակության գնահատում,
  • սպասարկման ոլորտի նոր աշխատակիցներին սպասարկման մշակույթին և ստանդարտներին ծանոթացում` դասընթացների և մենթորության միջոցով,
  • սպասարկող անձնակազմի գիտելիքների և սպասարկման հմտությունների ստուգում,
  • հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացում, խնդիրների բացահայտում և լուծման առաջարկների ներկայացում, անմիջական ղեկավարի կողմից այլ  հանձնարարականների իրականացում։

Անհրաժեշտ փաստաթղթեր`

Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Սպասարկման որակի կառավարման մասնագետ»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: