Զեղծարարությունների կանխարգելման և վերլուծությունների մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 09.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Զեղծարարությունների կանխարգելման և վերլուծությունների մասնագետը պատասխանատու է լինելու զեղծարարությունների հետ կապված դեպքերի բացահայտման, մշտադիտարկման, հետաքննման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ առաջարկելու համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բակալավրի աստիճան ֆինանսների, քրեական արդարադատության, հաշվապահական հաշվառման կամ հարակից այլ ոլորտներում,
  • 2-3 տարվա աշխատանքային փորձ զեղծարարությունների հետաքննման, իրավապահ մարմիններում աշխատանքի, աուդիտի կամ հարակից այլ ոլորտներում ,
  • զեղծարարությունների դեմ պայքարի հավաստագրված մասնագետի (CAFS), Փողերի լվացման դեմ պայքարի մասնագետի (CAMS), կամ այլ նմանատիպ հավաստագրերը կդիտվեն որպես առավելություն,
  • բարդ տվյալներ վերլուծելու և զեղծարարություններին բնորոշ գծերը բացահայտելու ունակություն,
  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ՝ բացահայտումների մասին զեկուցելու նպատակով,
  • մանրամասներին ուշադրություն դարձնելու բացառիկ ունակություն, որոնք անհրաժեշտ են զեղծարարությունները բացահայտելու և դրանց հետևելու համար,
  • զեղծարարություններին վերաբերող համապատասխան օրենքների, կանոնակարգերի և ընթացակարգերի իմացություն,
  • զեղծարարությունների բացահայտման համակարգչային ծրագրերի, դատահաշվապահական փորձաքննության գործիքների և տվյալների վերլուծության համակարգչային ծրագրերի իմացություն,
  • ճնշման տակ աշխատելու և մի քանի դեպքեր միաժամանակ կառավարելու ունակություն,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ՝

  • գործառնությունների և հաշիվների շարժի, այլ տվյալների մոնիթորինգ և հետաքննության անցկացում՝ հավանական զեղծարարության դեպքերի բացահայտման նպատակով,
  • զեղծարարության դեպքերի բացահայտման համակարգերի և վերլուծական տվյալների օգտագործում կասկածելի գործունեությունը բացահայտելու նպատակով,
  • զեղծարարության մեջ կասկածվող անձանց, վկաների և խարդախության զոհերի հետ հարցազրույցների անցկացում՝ համապատասխան տեղեկությունները հավաքելու նպատակով,
  • ապացույցների հավաքագրում և պահպանում, ապահովելով դրանց պատշաճ փաստաթղթավորումը,
  • Բանկի ներսում ստորաբաժանումների (իրավաբանական, համապատասխանության ապահովման, անվտանգության) թիմերի և արտաքին գերատեսչությունների (իրավապահ, կանոնակարգող մարմինների) հետ համագործակցություն,
  • հետաքննությունների մասին մանրամասն հաշվետվությունների կազմում, ներառելով բացահայտված փաստերը, եզրակացությունները և առաջարկությունները,
  • զեղծարարությունների ռիսկի մեղմացմանն ուղղված ռազմավարությունների մշակմանն աջակցություն,
  • զեղծարարությունների ռիսկերի զսպմանն ուղղված քաղաքականությունների և ընթացակարգերի մշակմանն աջակցություն,
  • զեղծարարությունների բացահայտման և կանխարգելման միջոցների ուսումնասիրման թեմաներով անձնակազմի ուսուցում,
  • զեղծարարության դեմ պայքարի գործիքների և տեխնոլոգիաների մշակմանն աջակցություն:

Ինչպե՞ս դիմել․

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով«Զեղծարարությունների կանխարգելման և վերլուծությունների մասնագետ»: