Լիզինգային ծառայությունների մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 17.02.2025
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Լիզինգային ծառայությունների մասնագետի, ով պատասխանատու է լինելու նոր հաճախորդների ներգրավման և լիզինգի առարկայի ուսումնասիրությունների համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • լիզինգի առարկայի ուսումնասիրություններ,
  • հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառքներ,
  • հաճախորդների հայտերի ընդունում և վերլուծություն,
  • արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում` լիզինգային ծառայությունների ոլորտում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, լիզինգի տրամադրման գործընթացների լավ իմացություն,
  • ներգրավման և վաճառքների իրականացման զարգացած հմտություններ,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • արագ սովորելու ունակություն և ցանկություն,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Լիզինգային ծառայությունների մասնագետ»։