ՓՄՁ վարկավորման բաժնի գլխավոր մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 30.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է ՓՄՁ վարկավորման գլխավոր մասնագետի, ով պատասխանատու է լինելու նոր հաճախորդների ներգրավման և նրանց բիզնես կարիքների բացահայտման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • ՓՄՁ հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք,
  • խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ,
  • հայտերի ընդունում և վերլուծություն,
  • վարկային գործի կազմում, վարկային կոմիտեներին վարկի ներկայացում և տրամադրման գործընթացի կառավարում,
  • վարկային ընթացիկ պորտֆելի սպասարկում,
  • արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
  • հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • հաճախորդների վճարումներին հետևում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում` որպես ՓՄՁ վարկավորման մասնագետ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • ՀԾ-բանկ 4.0 իմացություն,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ՓՄՁ վարկավորման բաժնի գլխավոր մասնագետ»։