Տեխնիկական մոնիթորինգի մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 20.01.2025
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Տեխնիկական մոնիթորինգի մասնագետի, ով պատասխանատու է լինելու տեխնիկական խնդիրների լուծման և անխափան աշխատանքի ապահովման, մոնիթորինգի գործընթացների և ընթացակարգերի փաստաթղթերի պահպանման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • ընդհանուր գործունեությանն օժանդակող աշխատանքների, ներառյալ առանձին առաջադրանքների կատարում, խնդիրների վերլուծում և վերացում,
  • համակարգի արդյունավետության ցուցանիշների, այդ թվում՝ CPU և հիշողության օգտագործման, ցանցային թրաֆիկի և խտասկավառակի մեծության մշտադիտարկում և վերլուծում՝ անսովոր երևույթները և հավանական թերությունները բացահայտելու նպատակով,
  • մշակումների թիմի և արտաքին մատակարարների հետ համագործակցում՝ արդյունավետ ծառայություններ ապահովելու նպատակով,
  • մոնիթորինգի գործընթացների և ընթացակարգերի փաստաթղթերի կազմում և պահպանում,
  • վեբ սերվերների, ներքին և արտաքին մոնիթորինգի համակարգի կառավարում,
  • համապատասխան հաշվետվությունների կազմում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տեխնիկական ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում,
  • ցանցային ենթակառուցվածքների (Windows, Linux Servers, Web Servers, մոնիթորինգի համակարգերի systems (Zabbix կամ այլ համանման)) տեղադրման, կառավարման և մոնիթորինգի գործնական փորձ,
  • IP ցանցային տեխնոլոգիաների իմացություն, այդ թվում՝ DNS, Virtualization, անջատիչներ /switches/ և ուղղորդիչներ /routers/,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • ճկուն և վերլուծական մտածելակերպ,
  • արագ փոփոխվող միջովայրում ճիշտ կողմնորոշվելու և հաջողության հասնելու ունակություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Տեխնիկական մոնիթորինգի մասնագետ»։