Ակտիվների և պասիվների կառավարման պատասխանատու
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 19.04.2025 |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Ակտիվների և պասիվների պատասխանատուի, ով կտրամադրի տեղեկատվություն ԱՊԿ գործառույթների վերաբերվող որոշումների կայացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվների ուսումնասիրություն,• տոկոսադրույքի մոնիտորինգի իրականացում,
- ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման դրույքների հաշվարկների իրականացում,
- ԱՊԿ գործառույթներին վերաբերող որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության, վերլուծությունների և առաջարկությունների կազմում և ներկայացում ակտիվների ու պարտավորությունների կառավարման կոմիտեին,
- ԿԲ կարգավորման դաշտում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրություն,
- շուկայի հետազոտություն,
- գործընթացների օպտիմալացում և ՏՏ լուծումների առաջարկում,
- ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և վերլուծությունների իրականացում,
- անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան կամ ռիսկերի կառավարման մասնագետ,
- ֆինանսական մոդելների իմացություն, ֆինանսական վերլուծության և մոդելավորման փորձ,
- ֆինանսական ծրագրերի և մոդելավորման գործիքների (Python, R, Power BI, SQL) իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ,
- գործնական ճկուն մտածելակերպ,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ակտիվների և պասիվների կառավարման պատասխանատու»։