C# ավագ ծրագրավորող
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Evoca HUB |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է C# ավագ ծրագրավորողի, ով կիրականացնի ֆունկցիոնալ սխալների հայտնաբերում և շտկում, գործող և նոր հավելվածների նախագծում։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ C# ծրագրավորման լեզվով,
- Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- ADO.NET, LINQ և Entity Framework տեխնոլոգիաների հետ աշխատանքային փորձ,
- վեբ սերվիս տեխնոլոգիաների (WCF, REST) գերազանց իմացություն,
- տվյալների բազաների ծրագրավորման, MS SQL գերազանց իմացություն,
- միջանձնային և թիմային զարգացած հմտություններ,
- ինքնազարգացման հմտություններ և նորը սովորելու ցանկություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- տեխնիկական անգլերենի լավ իմացություն:
Պարտականություններ՝
- մաքուր կոդի ստեղծում և շարունակական բարելավում,
- գործող և նոր հավելվածների նախագծում, մշակում և փորձարկում .NET stack-ով,
- սերտ համագործակցություն ծրագրավորման թիմի ղեկավարների և պրոդուկտ մենեջերների հետ` բիզնեսի պահանջների և լուծումների իրագործման նպատակով,
- ֆունկցիոնալ սխալների հայտնաբերում և շտկում,
- ծրագրային ապահովման գործընթացների բարելավման նոր նախագծերի ներկայացում:
Ինչպե՞ս դիմել՝
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «C#ավագ ծրագրավորող»: