C# Ծրագրավորման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 09.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Evoca HUB

Աշխատատեղի նկարագրություն 

Evoca-ն  փնտրում է C# Ծրագրավորման  մասնագետի, ով կիրականացնի բանկի համար Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի համար վեբ սերվիսների ծրագրավորում, բանկային անհրաժեշտ լոկալ ծրագրերի մշակում և ներդնում, անհրաժեշտության դեպքում ինտեգրում ՀԾ Բանկ համակարգին:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

 

Ներկայացվող պահանջներ․

  • Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ C# (.NET) ծրագրավորման բնագավառում,
  • ADO.NET, LINQ և Entity Framework տեխնոլոգիաների հետ աշխատանքային փորձ,
  • Վեբ սերվիս տեխնոլոգիաների' WCF և REST իմացություն,
  • Տվյալների բազաների ծրագրավորման իմացություն, MS SQL աշխատելու հմտություններ,
  • Թիմում աշխատելու և առաջադրանքները համաձայնեցված ժամկետներում կատարելու ունակություններ,
  • Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների ազատ տիրապետում, տեխնիկական անգլերենի իմացություն:

Պարտականություններ․

  • Բանկի համար Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի համար վեբ սերվիսների ծրագրավորում,
  • Բանկին անհրաժեշտ լոկալ ծրագրերի մշակում և ներդնում, անհրաժեշտության դեպքում ինտեգրում ՀԾ Բանկ համակարգին,
  • Ծրագրային ապահովման հետ կապված թեստավորման աշխատանքների կատարում:

Անհրաժեշտ փաստաթղթեր․

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «C# Ծրագրավորման մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: