Պայմանագրային ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 30.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն փնտրում է Պայմանագրային ապահովման բաժնի գլխավոր մասնագետի, ով պատասխանատու է լինելու պայմանագրերի մշակման, կազմման, ստուգման և վերանայման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ իրավաբանական կամ պայմանագրային ոլորտում, որից առնվազն 1 տարին՝ բանկայինում,
  • ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմացություն,
  • ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
  • ֆինանսական համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն,
  • առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ,
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

Պարտականություններ՝

  • Բանկի օգտին գրավադրվող գույքի հանդեպ առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, եզրակացության տրամադրում,
  • Բանկի գործունեության ընթացքում կիրառվող պայմանագրերի օրինակելի ձևերի մշակում, մատուցվող ծառայությունների հրապարակային պայմանների (օֆերտաների, համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմանների), հայտ-պայմանագրերի պարբերաբար վերանայում և ՀՀ օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտ փոփոխությունների իրականացնում,
  • վարկային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ պայմանագրերի օրինակելի ձևերի մշակում,
  • Բանկի և կոնտրագենտների միջև կնքվելիք պայմանագրերի մշակում, կազմում և ստուգում,
  • Բանկի անունից հանդես գալու լիազորագրերի կազմում, դրանց գործողության ժամկետներին հետևում և անհրաժեշտության դեպքում դրանց գործողության ժամկետի երկարացում,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Բանկի կանոնադրության խմբագրում, հավաքագրում և նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ԿԲ ներկայացնում,
  • Բանկի կողմից ծառայությունների պատվիրակման նպատակով ԿԲ նախնական համաձայնությունը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթի հավաքագրում և ԿԲ ներկայացում,
  • պայմանագրերի դրույթների պարզաբանման կամ փոփոխության վերաբերյալ հաճախորդների դիմումներին պատասխանում։

Ինչպե՞ս դիմել․

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պայմանագրային ապահովման բաժնի գլխավոր մասնագետ»: